Բաժիններ՝

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենը պաշտոնազրկվել է

tesankyun.am-ը գրում է. Հուլիսի 14-ին,կեսօրից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է ժամանել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի  առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, ով  բժշկական կենտրոնի վարչական աշխատողների համար հրապարակել է  մարզպետ Հովիկ Աբովյանի   որոշումը,որով Աշոտ Գյոզալյանն ազատվել է  բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից:

Տավուշի մարզպետարանից կայքը տեղեկացել է,  որ որոշման պատճառը  մարզպետարանի կողմից բժշկական կենտրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքներն են,որով  բժշկական կենտրոնում սխալներ, լուրջ բացթողումներ են արձանագրվել:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարունիկ Ղուշչյանը,ով  բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչն է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս