Մաքսային միության երկրներում ռոումինգը կարող է վերացվել 2015 թվականի սկզբին
CA-NEWS-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի սկզբին կարող է ստորագրվել Մաքսային միության երկրների միջև ռոումինգը չեղյալ հայտարարելու մասին համաձայնագիր: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի կապի ու տեղեկատվության գործակալության ղեկավար Ասկար Ժումագալիևը:
Նրա խոսքերով՝ համաձայնագրի հարցը ներկա դրությամբ գտնվում է քննարկման փուլում: Ժումագալիևը հավելել է, որ համաձայնագրի հաստատումը կարող է տեղի ունենալ այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
Ռուսաստանի կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովն իր հերթին ընդգծել է, որ պետությունը չի զբաղվում բջջային կապի գնի կարգավորմամբ, սակայն տվյալ հարցի լուծման համար կարող է նախադրյալներ ստեղծել՝ առաջարկելով բանակցային սեղանի շուրջ նստել բջջայի կապի օպերատորների հետ: