Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերվել է մաշկային հիվանդություն
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ սեռավարակներ չեն հայտնաբերվել:
«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ «Հրազդանի» բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության մասնագետների մասնակցությամբ Արսենին բուժզննության ենթարկելուց հետո վերցվել է արյան նմուշ` պարզելու` Արսեն Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե՞ ոչ:
Հերթական հետազոտության արդյունքում սեռավարակներ չեն հայտնաբերվել, սակայն հաստատվել է մաշկային հիվանդություն` փսորիաս:
ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժնի ղեկավար Տիգրան Գևորգյանի խոսքով, մաշկային այս հիվանդությունը վարակիչ չէ, զարգանում է սթրեսի, նյութափոխանակության խանգարման, մի շարք այլ պատճառներով, պայմանավորված է լինում նաև արտաքին ազդեցությամբ: Արսեն Խոջոյանին նշանակվել է դեղորայքային բուժում: Ըստ անհրաժեշտության` Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բժշկական հետազոտության:
Մանրամասներն՝ այստեղ