Ռազմական խորհրդի նիստ՝ ՊԲ-ում
Հուլիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որը նվիրված էր 2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը:
Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Նիստը վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները:
Այնուհետև, ըստ ուղղությունների, համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք ոչ միայն խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, այլև նշել են ի հայտ եկած թերացումները և դրանք շտկելու գործառույթները:
Վերջում, ամփոփելով ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը դրանք համարել է գոհացուցիչ և հայտնաբերված թերացումներն ու բացթողումները շտկելու համար տվել համապատասխան ցուցումներ ու հրահանգներ, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը: