«Գյուղի ամենասիրելի, ամենախելոք, ամենալսող երեխան էր». Գյուղապետը՝ կախված երեխայի մասին

Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նշված գյուղի տանը հարակից անասնագոմում հայտնաբերվել էր գյուղի 16-ամյա բնակչի կախված դի: 168.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի Ոսկեթաս համայնքի ղեկավար Սամվել Հովսեփյանը, բնութագրելով տղյաին, ասաց, որ գյուղի «ամենասիրելի, ամենախելոք, ամենալսող երեխան էր»:

«Մինչև օրվա երկրորդ կեսը երեխան տանն է եղել: Հետո դուրս է եկել, 30 րոպե-1 ժամ չի երևացել աչքներին: Գնացել, տեսել են այդպիսի սարսափելի բան…»,- պատմեց համայնքի ղեկավարը՝ շարունակելով. «Այդ երեխան տան միակ տղա երեխան է, ամբողջ գյուղը սիրում է, տանեցիները սիրում են: Ոչ մի բանի պրոբլեմ չի ունեցել ընդհանրապես: Գյուղի ամենասիրված, հարգված երեխան է, լսող, խելացի երեխա»:

Տեսանյութեր

Լրահոս