Չեղյալ է հայտարարվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու Ուկրաինայի արտգործնախարարի հանդիպումը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` չեղյալ է հայտարարվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հանդիպումը: Այս մասին երեկ հայտնել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը` ընդգծելով, որ դա կապված է տեխնիկական նկատառումների հետ:
Առկա տեղեկությունների համաձայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պետք է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին փոխանցեր սեպտեմբերի 4-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ «ՆԱՏՕ-Ուկրաինա» գագաթաժողով անցկացնելու հարցը:
Երեկ Եվրահանձնաժողովում տեղի են ունեցել նախարարական մակարդակով ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի եռակողմ հանդիպումը: