Նաիրա Նահապետյանը վստահեցնում է, որ Փոքր հէկ-երը վնաս չեն տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որտեղ կառուցված եև հէկ-եր, բնակչությունը մշտապես բողոքում է դրանց գործունեության դեմ։

Պատճառն այն է, որ առանց այն էլ սակավացող ջրային ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են գերշահութաբեր հէկ-երի կողմից՝ կրճատելով և աղտոտելով մարդկանց համար նախատեսված խմելու և ոռոգման ջրի պաշարները

Երեկ էլ Գառնիի և Գողթ գյուղի բնակիչները «Ժողովուրդ»–ին ահազանգեցին, որ տարածքի երկու հէկ-երն իրենց զրկում են ջրից։ Ի դեպ, խնդիրն այն աստիճանի մտահոգիչ է դարձել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն այս շաբաթ հանդես եկավ հայտարարությամբ՝ ավետելով որ այսուհետ խստացվում են փոքր հէկ-երի կառուցման համար տրվող լիցենզիաները։

Սակայն Փոքր հէեկ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ վրդովվում է, երբ ասում են, թե հէկ-երը խնդիրներ են ստեղծում բնության համար։

«Հէկ-ը ընդհանրապես ոչ մի տեսանկյունով, ոչ մի ձևով չի վնասում բնապահպանությանը, եթե կառուցվում է ճիշտ և նորմատիվները պահպանելով»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս