Իրաքի ավիացիան հարվածել է Մոսուլի նավթավերամշակման գործարանին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ռազմաօդային ուժերը երեկ երկու հրթիռ են արձակել Մոսուլում գտնվող Քայար նավթավերամշակման գործարանի ուղղությամբ, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո:
Հրթիռային հարվածի հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, որը դժվարությամբ է հաջողվել տեղայնացնել: Ավիահարվածներ են հասցվել նաև «Համամ ալ-Ալիլ» ընկերության պահեստին:
Քայար նավթավերամշակման գործարանն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների վերահսկողության տակ: