ՇՏԱՊ. Վարդենիսում խուճապ է. 14-ամյա երեխա է կորել. Armlur.am
Armlur.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այս պահին խուճապային իրավիճակ է: Բնակիչները մեզ հաղորդեցին, որ չորս ադրբեջանցիներ դիվերսիոն հարձակում են իրականացրել Քարվաճառի (Քելբաջարի) ուղղությամբ:
Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ հայ սահմանապահները կարողացել են դիվերսանտներին արագ հետ մղել, և նրանցից մեկը գերի է ընկել:
Փոխարենը՝ ադրբեջանցիներն էլ իրենց հերթին են Քարվաճառի 14-ամյա մի բնակչի գերեվարել: Համենայն դեպս, հովվի ընտանիքը երկար ժամանակ է՝ չի կարողանում գտնել իր 14-ամյա որդուն:
Այս տեղեկությունը կայքը ճշտել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Armlur.am-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի բանակային N կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանի հետ, ով բառացիորեն փոխանցեց հետևյալը. «Չէ նման բան չկա: Եթե նման բան լիներ, չէի պատասխանի ձեր հարցին, բայց քանի որ նման բան չկա, այդ պատճառով էլ պատասխանում եմ: Մի երեխա, որը հովիվ է եղել, կորել էր, ծնողները խառնվել էին, փնտրում էին նրան: Կրկնում եմ՝ դիվերսոն հարձակում չի եղել, մենք էլ ամուր ենք»:
Ամբողջական հոդվածը այստեղ՝