ԵԱՀԿ Մինսկի խումբը միավորում է միջազգային հանրության ամենակարևոր խաղացողներին. Ազիմով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ը կողմնակից չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ կատարելուն:

Ազիմովի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը միավորում է միջազգային հանրության ամենակարևոր խաղացողներին, և որ դրանում փոփոխություններ կատարելը կարող է վնասել 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերին:

Ազիմովն ընդգծել է, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հայերն ու ադրբեջանցիները կարող են իրենց դիրքորոշումը հասցնել միջազգային հանրությանը, ընդ որում՝ ոչ թե պետական մակարդակով, այլ՝ որպես շահագրգիռ կողմեր.

«Դրա համար էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը համապատասխանում է մեր շահերին ու դիրքորոշմանը»: Ազիմովը հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին առաջարկել է հանդիպել Փարիզում և չի բացառել, որ ադրբեջանական կողմը կարող է ընդունել այդ հրավերը:

Տեսանյութեր

Լրահոս