Բաժիններ՝

Ճեպընթաց գնացքներն Անկարայի ու Ստամբուլի միջև կերթևեկեն հուլիսի 25-ից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վերստին հետաձգվել է Անկարայի ու Ստամբուլի միջև ճեպընթացի երթերի բացումը: Դա տեղի կունենա հուլիսի 25-ին, թեև ավելի վաղ նշվել էր հուլիսի 11-ը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Լյութֆի Էլվանը:

Նա ընդգծել է, որ այլևս որևէ հետաձգում չի լինի: Բացման արարողակարգին ներկա է գտնվելու վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը: Սկզբնական շրջանում պլանավորված էր Անկարայի ու Ստամբուլի միջև ճեպընթաց երկաթուղային հաղորդակցությունը բացել մայիսին: Երկաթուղու երկարությունը կազմում է 533 կիլոմետր:

Այն միացվելու է «Մարմարա» երկաթուղային թունելին, որը միմյանց է կապում Թուրքիայի արևելյան ու եվրոպական մասերը: Անկարայի ու Ստամբուլի միջև ճեպընթաց երկաթուղու կառուցումը մեկնարկել է 2009 թվականին: Նախագիծն արժեցել է 4 միլիարդ դոլար: Ակնկալվում է, որ տոմսերի գինը կազմելու է միջինը 70-80 լիրա (1 դոլարը հավասար է 2.1 լիրայի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս