Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորվածը Դատապարտյալների հիվանդանոցում է

Վերնիսաժի գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի վիճակը բժիշկներն առայժմ նորմալ են գնահատում:

Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ նրա բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում շարունակվում է:

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանին կալանավորել են հուլիսի 4-ին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն:

Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ կալանքի որոշումը կայացվել է «անմարդկային, ստորացուցիչ» պայմաններում, քանի որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա՝ շատ վատ վիճակում, բարձր ճնշմամբ, վիրահատությունից հետո՝ աղիքը կողքից կախված, և այս պայմաններում դատը տևել է 4 ժամ:

Տեսանյութեր

Լրահոս