Զուրաբ Աբաշիձեն օգտակար է համարում Պրահայում վրացի և ռուս փորձագետների հանդիպումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն օգտակար է համարում երեկ Պրահայում վրացի և ռուս փորձագետների հանդիպումը, որոնցում նրանք քննարկել են երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերություններ:

Հանդիպման նախաձեռնողը եղել է ռուսական կողմը՝ կապված հունիսի 27-ին Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ, որն իրենում ներառում է նաև ազատ առևտրի մասին պայմանագիր:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Աբաշիձեն հայտարարել է, որ ռուսական կողմը նման հանդիպումներ է ունեցել նաև ուկրաինացիների ու մոլդովացիների հետ, որոնք նույնպես հունիսի 27-ին Ասոցացման համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի հետ:

Աբաշիձեն հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստվում է երկրորդ անգամ հանդիպել ուկրաինացիների հետ: Ռուս-վրացական երեկվա հանդիպման հետ կապված՝ Աբաշիձեն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ դա օգտակար հանդիպում էր, և որ եվրոպացի գործընկերներն աջակցում են այդ նախաձեռնությանը:

Վրաստանի ու Ռուսաստանի փորձագետների հանդիպումը Պրահայում տեղի է ունեցել Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման շեմին: Այդ հանդիպումն անցկացվելու է վաղը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ իրենք ամեն կերպ փորձում են պահպանել Ռուսաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: 

Տեսանյութեր

Լրահոս