Բաժիններ՝

Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանում են ավելի քան կես միլիոն մարդու

NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայում հայտարարվել է ավելի քան կես միլիոն մարդ տարհանելու մասին՝ կապված Neoguri ուժգին թայֆունի մոտենալու հետ: Ավելի քան 130.000 մարդ է տարհանվելու Միյակո կղզուց, ևս 113.000 մարդ՝ Ուրասոե քաղաքից և 96.000 մարդ՝ Գինովան քաղաքից:

Իշխանությունները ափամերձ շրջանների բոլոր բնակիչներին կոչ են արել վտանգի դեպքում պատսպարվել մոտակա ապաստարանում: Բնական աղետի պատճառով արդեն իսկ հոսանքազրկվել է 22.000 տուն, խաթարվել է Օկինավայի հետ օդային հաղորդակցությունը, փակվել են տեղի բոլոր օդանավակայանները: Կանգնեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը:

Օդերևութաաբանները նախօրեին հատուկ տագնապ էին բարձրարցել Օկինավա և Միյակոձիմա կղզիների համար: Օդերևութաբանների տվյալներով՝ Neoguri թայֆունը  շարժվում է 20 կմ/ժամ արագությամբ և կարող է ծածկել Ճապոնիայի ողջ հարավ-արևմուտքը:

Թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 70 մետրի, իսկ ափամերձ շրջաններում ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 14 մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս