Բաժիններ՝

«Նախկինում մարդավարի կյանքով էի ապրում, հիմա ում եմ պետք …». ասում է 83-ամյա միայնակ տարեց կինը (տեսանյութ)

Գյումրիով մեկ սփռված տնակային ավաններում և կիսախարխուլ շինություններում մեկուսացած կյանքով բնակվում են տասնյակ միայնակ տարեցներ:

Նրանցից շատերը երիտասարդ տարիներին նույնիսկ մի քանի տասնամյակ աշխատել են քաղաքի նախկին, երբեմնի հզոր հիմարկ-ձեռնակություններում, սակայն այսօր ծանր ու անօգնական վիճակում են:

Նրանք հիմնականում ապրում են կենսաթոշակով, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը Լենտեքստիլ կոմբինատում 30 տարի աշխատած, այժմ կիսանկուղային ու խոնավ շինությունում բնակվող Մանիկ տատի ծանր ապրելակերպի մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս