Բաժիններ՝

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամին հրավիրել են ԱԱԾ. ilur.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 1-ին քննարկում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, ինչի կապակցությամբ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամը 10-30-ից՝ քննարկմանը զուգահեռ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էր անցկացնում: Այս մասին գրում է ilur.am-ը:

Քաղաքացիների հիմնական պահանջն այն էր, որ իրենց ներկայացուցիչներից բաղկացած 10 հոգանոց խումբը ևս մասնակցի նիստին, սակայն ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ դահլիճում տեղ չկա:

Ի վերջո՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ակտիվիստներից երկուսին թույլ էր տվել մասնակցել նիստին: Նշենք, որ նիստին մասնակցում էին ինչպես օրենսդիր եւ գործադիր մարմինների, այնպես էլ ՀԿ-ների ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Քիչ առաջ տեղեկացանք, որ ակտիվիստներից մեկին՝ Վաղինակ Շուշանյանին, ում հաջողվել էր ներս մտնել, այսօր կանչել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ուղղակի զրուցելու, սակայն ակտիվիստը հրաժարվել է ներկայանալ՝ առանց համապատասխան ծանուցման առկայության:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031