«Բաց սահմանների և քաղաքակիրթ հարաբերությունների ամենակարճ ճանապարհը՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն է». Տիգրան Բալայան

Հուլիսի 4-ին թուրքական Taraf թերթում հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի հետ սահմանը բացվում է» վերնագրով: Հոդվածում ասվում էր, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է սահմանը Հայաստանի հետ: Ըստ Taraf թերթի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է շարունակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս ուղղությամբ անել երկրորդ քայլը՝ բացել Հայաստանի հետ սահմանը: Առաջին քայլն, ըստ թերթի, այս 2014թ. ապրիլի 23-ին Ռ. Թ. Էրդողանի ցավակցական ուղերձն էր՝ ուղղված «Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվածների սերունդներին»:

168.am-ի հետ զրույցում որոշ փորձագետներ թերահավատություն հայտնեցին՝ նշելով, որ թուրքական մամուլով Թուրքիայի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ նման կեղծ իֆորմացիաներ են նետվում՝ հայ-թուրքական հարաբերություններում գործընթացների շարունակության իմիտացիա ստեղծելու նպատակով:

АPА Գործակալությունը քիչ առաջ գրել է, որ իրենց թղթակցին Թուրքիայի արտգործնախարարությունից ասել են, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանը բացվելու լուրը իրականությանը չի համապատասխանում, և որ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվելու:

168.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ: Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. «Մենք մշտապես հանդես ենք եկել բաց սահմանների և քաղաքակիրթ հարաբերությունների օգտին, դրա առաջին և ամենակարճ ճանապարհը՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է, ինչից տարիներ շարունակ խուսափում է Թուրքիան»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031