Բաժիններ՝

Ուկրաինական ճգնաժամի կայուն կարգավորման շուրջ պայմանավորվել կարելի է միայն երկխոսության հիման վրա. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը երեկ Բեռլինում հանդիպել է իր գերմանացի, ֆրանսիացի ու ուկրաինացի գործընկերների հետ և քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Հանդիպման արդյունքներով Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կայուն կարգավորման շուրջ պայմանավորվել կարելի է միայն երկխոսության հիման վրա: Լավրովի խոսքերով՝ հակամարտող կողմերի կողմից հրադադարն ուժերի վերախմբավորման համար օգտագործելը կործանարար է Ուկրաինայի համար:

Լավրովն ընդգծել է, որ իրենց համար կտրականապես անընդունելի է այն ուղին, որ աշխարհազորայինները կա՛մ պետք է զինաթափվեն, կա՛մ էլ՝ ոչնչացվեն: Լավրովը կարծում է, որ այդ ուղին կործանարար է հարևան, եղբայրական երկրի համար:

Բեռլինում արտգործնախարարների հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 30-ին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ երկու ժամ հեռախոսազրույցներ էր ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս