Սերժ Սարգսյանը ներկա՞ գտնվի Ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղերին. «Ժողովուրդ»

«Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաճելին համատեղել օգտակարի հետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «Նա հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով մեկնելու է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահականում փորձում են այցի օրակարգը ձեւավորել այնպես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին լինի Բրազիլիայում, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ներկա գտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին:

«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ս.Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այց նախատեսված չէ: Սերժ Սարգսյանն այցելելու է Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Չիլիի Հանրապետություն»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031