«Ես հացագործություն չեմ արել». ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ֆինանսական բուրգի գործով դատական նիստը:
Դատարանում գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում, հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Դատարանում ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես հացագործություն չեմ արել»: Դատարանը որոշեց նախ հարցաքննել գործով տուժողներին, վկաներին, ամբաստանյալին, ապա հետազոտել քրեական գործի մյուս ապացույցները:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս