ԱՄՆ-ը ցանկանում է լուծել սառեցված հակամարտությունները, սակայն ամեն անգամ բախվում է ՌԴ-ի հակազդեցությանը. Կարդին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը Ռուսաստանին մեղադրել է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունները սառեցնելու մեջ:

Կարդինն իր այս հայտարարությունն արել է Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ՝ ընդգծելով, որ Ռուսաստանն այժմ ցանկանում է նույնն անել Ուկրաինայում.

«ԱՄՆ-ը ցանկանում է լուծել սառեցված հակամարտությունները, սակայն ամեն անգամ մենք բախվում ենք Ռուսաստանի հակազդեցությանը: Ես հարց եմ ուղղում ռուս գործընկերներին, թե ինչի է փորձում հասնել Մոսկվան՝ ստեղծելով նմանատիպ ճգնաժամեր: Հետխորհրդային բոլոր երկրները տառապում են իրենց չլուծված խնդիրներից:

Այսօր տարածաշրջանը գտնվում է սառեցված հակամարտություների ծանրության տակ: Որքա՞ն պետք է աճի սառեցված հակամարտությունների թիվը, որպեսզի հասունանա խաղաղություն: Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, իսկ այժմ էլ Ուկրաինան…:

Լեռնային Ղարաբաղն արդեն 22 տարի է, ինչ չի ստանում հակամարտության կարգավորում, բուժումը հայտնաբերված չէ: Էլ ի՞նչ երկրներ կան ցուցակում: Մենք մեծ հույսեր ենք կապում Մինսկի խմբի հետ, սակայն նա չի արդարացրել իրեն»:

Տեսանյութեր

Լրահոս