Քառյակը կքննարկի՝ ինչ անել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումից հետո
Ինչպես տեղեկացրել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, անտեսելով հանրության և քաղաքական ուժերի կոչերը՝ հետաձգել էլեկտրաէներգիայի սակագնի քվեարկությունը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրեց քվեարկության և այն ընդունվեց միաձայն:
Շենքի դիմաց հավաքված ակտիվիստներին այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ հանձնաժողովի բոլոր 5 անդամները, չբերելով ոչ մի հակափաստարկ, կողմ են քվեարկել։
Արամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ քառյակը կքննարկի իր հետագա քայլերը և այդ մասին տեղյակ կպահեն հանրությանը։
Անի Քեշիշյան