ԱՄՆ-ն Իրաք է ուղարկել ռազմական խորհրդատուներ, ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանգստյան օրերին ԱՄՆ-ից Իրաք է ժամանել ևս 200 զինվորական: Մոտ ժամանակներս ևս 100 զինվորական կուղարկվի Բաղդադ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը Իրաք է ուղարկել նաև ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: Սրանից առաջ էլ ԱՄՆ-ն Իրաք էր ուղարկել ևս 300 ռազմական խորհրդատու:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրաքը Ռուսաստանից ստացել էր մարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը: