Հովիկ Աբրահամյան. Առաջին քայլն արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով կուտակային պարտադիր բաղադրիչին, ասել է. «Մենք մեր աշխատանքներում ընդգրկել ենք բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին, նույնիսկ քաղաքական ուժերին ենք նամակով դիմել, որ միանան մեր աշխատանքներին: Առաջին քայլն արել եմ, հանել ենք տույժերն ու տուգանքները, հիմա կառավարությունը պետք է ՍԴ-ի ներկայացրած դրույթներին համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնի»: