ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում. «Ժողուվուրդ»

«Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում։ Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որը Այվազյանից փորձել է ճշտել, թե դո՞ւրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,– ասել է փոխնախարարը, ապա նշել, որ նախարարությունում կա լրատվության բաժին։

«Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում։ Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել։ Նշենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է.

Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է»,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ թեև տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ազատվելու է պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, աակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ, ավելի քան 15 տարի Տավուշի մարզը ղեկավարող Արմեն Ղուլարյանը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել, իսկ նրան պաշտոնից ազատելու մասին լուրերը հավաստի չեն:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս