ԲՀԿ-ն բմբլելու է Հովիկ Աբրահամյանին, ինչպես՝ Տիգրան Սարգսյանին. «Հրապարակ»
«Կառավարության վերջնական ձևավորումից հետո խորհրդարանական ուժերի ուշադրության կենտրոնում կլինի կառավարության ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, գրեթե չի տարբերվելու Տիգրան Սարգսյանի ծրագրից»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ շարունակելով.
«Ավելին, արդեն իսկ շատերը հասկացել են, որ կուտակայինի մասին նոր կառավարության «որդեգրումները» իմիտացիոն, ժամանակ շահելուն են միտված։ «Ինչպե՞ս եք վերաբերվելու այս դեպքում, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կառավարության ծրագրին,– հարցրինք ԲՀԿ գաղափարական թևի ներկայացուցչին,– բմբլելու եք նույն կերպ, ինչպես բմբլում էիք նախորդ կառավարությանը»։ «Նախ, թող ծրագիրը ներկայացվի, հետո կխոսենք»»,–գրում է «Հրապարակ»-ը։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։