Մայդանի կարկանդակներով ծածկված է ճգնաժամ տանող ճանապարհը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել երկրի ներսում, ոչ թե «մեղավորներ փնտրել դրսում», փոխանցում է «Газеты.Ru»-ն:
«Ուկրաինայում այդ կարկանդակներով ծածկված է դեպի ճգնաժամ տանող ճանապարհը»,-նշել է նա` ընդգծելով, որ Ուկրաինայում չկան «ո’չ ռուսական հրահանգիչներ, ո’չ հատուկ ստորաբաժանումներ, ո’չ զորքեր»:
Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Սլավյանսկում ԵԱՀԿ դիտորդների ձերբակալման հետ կապված խնդիրը կլուծվի: «Բայց գործընթացի բոլոր մասնակիցները պետք է համապատասխան հետեւություններ անեն»,-նշել է նա` ավելացնելով, որ նման բան տեղի չէր ունենա, եթե «նրանք, ովքեր իրենց ուկրաինական իշխանություններ են համարում, Ուկրաինայի արեւելք ռազմական դիտորդների այցի մասին պայմանավորվեին նրանց հետո, ովքեր վերահսկում են իրավիճակը»: