ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի տնտեսության պաշտպանական հատվածի նկատմամբ
ԱՄՆ-ն ապրիլի 28 –ին պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի տնտեսության պաշտպանական հատվածի նկատմամբ: Այս մասին հաղորդել է NBC News-ը` վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինքենին:
«Մենք կնշենք Վլադիմիր Պուտինի շրջապատի անձանց, որոնք նկատելի ազդեցություն ունեն Ռուսաստանի տնտեսության վրա: Կնշվեն նաեւ այն ընկերությունները, որոնք վերահսկվում են նրա մերձավոր շրջապատի կողմից»,-ասել է նա:
Ապրիլի 28 –ին նաեւ Եվրամիության դիվանագետներն են հավաքվելու Բրյուսելում`Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը քննարկելու համար: