Կորած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն
Ապրիլի 25-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Միկոյան փողոցի տներից մեկի հոգեպես անհավասարակշիռ բնակիչ Տ. Ք.-ը (ծնվ.1980թ.) դուրս է եկել տանից՝ թողնելով հագուստը տան մոտակայքում, և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը
Ժամը 23.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով:
Ապրիլի 26-ի ժամը 07.52-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 4 փրկարար: Ժամը 19.30-ին որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով, կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին ժամը 09.20-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 20.15-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Որոնողափրկարարական աշխատանքները կվերսկսվեն ս.թ. ապրիլի 27-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն