Ինչն է երեխաների մոտ դառնում կարիեսի առաջացման պատճառ
Երեխաների մոտ ատամների խնդիրները հիմնականում պայմանավորված են նրանց մայրիկների հղիության ընթացքում վիտամին D-ի պակասով: Այս մասին հաղորդում են կանադացի մասնագետները: aroxj.am-ի փոխանցմամբ՝ մասնագետները 207 հղի կանանց շրջանում հետազոտություն են անցկացրել, և հղիության երկրորդ եռամսյակում կամ երրորդի սկզբում չափել են վիտամին D-ի մակարդակը, այնուհետեւ ուսումնասիրել հղիների երեխաների ատամները, երբ նրանց միջին տարիքը 16 ամսական է եղել:
Ըստ հետազոտության արդյունքների վիտամին D-ի մակարդակը զգալի ցածր է եղել այն կանանց մոտ, որոնց երեխաները հետագայում ատամների հետ կապված խնդիրներ են ունեցել: Այնուամենայնիվ եթե փոքրիկն ունի կարիես, ապա կարելի է հետողական լինել և կանխել այն: Վաղ մանկական տարիքում ատամների ձևավորման շրջանում ճիշտ սննդակարգը կարող է իջեցնել կարիեսի առաջացման վտանգը:
Հայ մասնագետները նշում են, որ քաղցրասեր երեխաների ծնողները պետք է սովորեցնեն նրանց կոնֆետ ուտելուց հետո գոնե ջրով ողողել բերանը: Կարիեսի առաջացման շատ պատճառներ կան, հիմնականում դրանք բակտերիաներն են, քաղցրը, ժառանգականությունը: Նաև պետք է նշել, որ մեզ մոտ ջրի մեջ յոդի և ֆտորի պակասը նույնպես նպաստում են դրա առաջացմանը: D վիտամինի պակասը լրացնելու համար օգտագործեք կալցիումով և ֆոսֆորով հարուստ մթերքներ` ձվի դեղնուց, ձուկ, ծովամթերք, կաթ, պանիր և այլն: Օրվա ընթացքում գոնե մեկ, մեկուկես ժամ անցկացրեք արևի տակ: Aroxj.am