Օգնություն՝ բնակչության առանձին խմբերին
Այս տարի եւս մայիսի 9-ի կապակցությամբ բնակչության առանձին խմբերի կտրամադրվի միանվագ դրամական օգնություն:
Ինչպես ԼՂՀ կառավարության երեկվա նիստում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը՝ 50 հազարական դրամ կհատկացվեն Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին եւ ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին, ՀՄՊ հաշմանդամներին եւ մասնակիցներին հավասարեցված անձանց կտրվեն 25 հազարական դրամ: 16 հազար դրամ կստանան զոհված զինծառայողների, 11 հազարական դրամ՝ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, իսկ 10 հազար դրամ՝ հաշմանդամ զինծառայողները:
karabakh-open.info