Շենքից քաղաքացին ընկել է մեկհարկանի շինության տանիքին և մահացել
Ապրիլի 26-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքից քաղաքացի է ընկել մոտակա մեկ հարկանի շինության տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Տ.-ը (ծնվ. 1985թ.) ընկել է Տարոնցի փողոցի թիվ 3 շենքի մոտակա կիսակառույց շինության տանիքին և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն մահացել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն