Բաժիններ՝

Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկը հերթական այցելության ժամանակ հանդիպեցին ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված Ղազարյանների ընտանիքին:

Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:

Ընտանիքի անդամ, մանկուց հաշմանդամություն ունեցող և ընդամենը 6-ամյա կրթություն ստացած 17-ամյա պատանին էլ չի կարողանում անձնագիր ստանալ՝ գրանցման հասցե չունենալու պատճառով: Նույն պատճառով նրանք զրկված են անգամ սոցիալական նպաստ ստանալու հնարավորությունից: Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հաշմանդմության թոշակներն են և մոտակա աղբանոցներից պատանու հավաքած ապակյա տարաների վաճառքից ստացվող գումարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս