«Եթե մարդը բանավիճել չի ցանկանում, ինչի՞ բանավիճենք». արձագանք ՀՀԿ-ից. ԳԱԼԱ

Իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետականի ներկայացուցիչները դեռեւս չեն շտապում արձագանքել ու տեսակետներ հնչեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առնչությամբ, որով նա ըստ էության քննադատում է Սերժ Սարգսյանի գործունեությունն ու մասնավորապես վերջին սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հայեցակարգը, որով, հիշեցնենք, առաջարկվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման:

 ԳԱԼԱ-ի հարցին, թե չե՞ք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի համար փաստորեն անընդունելի են սահմանադրական բարեփոխումները, եւ արդյո՞ք դա չի նշանակում, որ նա պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, Արտակ Դավթյանը պատասխանել է. «Ես ոչինչ էլ չեմ ենթադրում, հարգանքով եմ վերաբերվում երկրորդ նախագահի տեսակետ արտահայտելու իրավունքին: Հիմա ինձ համար դա ընդունելի է, թե չէ, դա այլ խնդիր է: Եթե նա ասում է, որ բանավիճել չի պատրաստվում, ապա ի՞նչ կարիք կա բանավիճելու, մարդն իր կարծիքն է արտահայտել, անկախ ամեն ինչից համաձայն ենք այդ կարծիքի հետ, թե ոչ: Բոլորն էլ կարող են տեսակետ հայտնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ եւ մենք հարգանքով կվերաբերվենք»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս