Անօթևան միայնակ տարեցները աներանելի վիճակում են (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ շենք-շինություններում պատսպարված միայնակ տարեցների ապրելակերպը:
Կենտրոնի ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ծանր վիճակում գտնվող միայնակ տարեցներից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում:
Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:
Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին գործարանային, կոմունալ-կենցաղային անգամ տարրական պայմաններից զուրկ հանրակաացարաններից մեկում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամ կնոջ մասին է: