Բաժիններ՝

Գյումրեցին նետվել է հինգերորդ հարկից և մահացել. ԳԱԼԱ

Գյումրիի բնակիչ, 1960 թ.-ին ծնված Գեղամ Կոստանյանը ցած է նետվել իր բնակարանի պատուհանից եւ մահացել: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը:

Քաղաքացին բնակվել է Գյումրու Շահինյան փողոցի 4 –րդ շենքում (առաջին մուտք, հինգերորդ հարկ): Դեպքը, որը, հարեւանների խոսքերով, ինքնասպանություն է, տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում:

Առայժմ դժվարանում են որեւէ բան ասել պատճառների մասին, թե ինչը կարող էր ստիպել տղամարդուն նետվել հինգերորդ հարկից: «Մենք իրենց ընտանիքին այնքան էլ լավ չենք ճանաչում, շփում էլ առանձնապես չունենք, նոր էին տեղափոխվել մեր շենք: Բնակվում են վարձով, որքան հայտնի է մեզ»,- կայքի -ի հետ զրույցում պատմել են  հարեւանները:

Մանրամասներն ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930