![](/banners/BeFunky-design.jpg)
Տղամարդը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/VOSTIKAN.jpg)
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 17-ին, ժամը 16.00-ին, Գյումրիի Անդրանիկ Օզանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Համլետ Բ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: