Ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը (տեսանյութ)
ՔԻչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում, ինչպես նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Կառավարության ձևավորման հարց քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Նիստն այսօր վարել է կուսակցության նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում չի քննարկվել նաև ԱԺ նախագահի թեկնածության հարցը:
Անդրադառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելու հարցին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ցանկացած քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում, և ՀՀԿ էլ հարգանքով է վերաբերվում «Օրինաց երկիր» քաղաքական ուժի այդ քաղաքական հայտարությանը: Մանավանդ որ՝ հավերժ կոալիցիաներ չեն լինում:
Ուղիղ հեռարձակումը՝ 1in.am-ի: