![](/banners/BeFunky-design.jpg)
Հովիկ Աբրահամյանը՝ Բուզանդի բնակիչներին. «Ես ձեզ հետ կհանդիպեմ»
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/Hovik-Abrahamyan-3.jpg)
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստի մեկնարկը՝ ՀՀ կառավարության հետնամուտքի մոտ Բուզանդի և Ֆիրդուսի փողոցի բնակիչները սպասում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով հանդիպում իրենց հետ:
Հովիկ Աբրահամյանը, ով շտապում էր ՀՀԿ ԳՄ նիստին, հավաքված քաղաքացիներին ընդամենը խոստացավ, որ Բուզանդի բնակիչներին կընդունի վաղը, իսկ Ֆիրդուսի բնակիչներին՝ շաբաթ օրը: «Ես ձեզ հետ կհանդիպեմ»,- ասաց Հ. Աբրահամյանը: