«Բա եկող տարի ի՞նչ պտի ծախես, ադմինիստրատիվ շենքը՞ պիտի ծախես…»
Asparez.am-ը գրում է. Դեռեւս 1983-ից «Կամենկա-Վանաձոր» ջրագծի նախագիծ է եղել, որը սովետական միության ժամանակ նախատեսվում էր զուգահեռ անել այժմյան «Նովոսելցովո-Վանաձոր» ջրագծին, սակայն այն մնացել է որպես անավարտ շինություն, որը պետք է Վանաձորում որպես երկրորդ ջրագիծ ծառայեր:
Այս ջրագծի երկարությունը 47 կմ է: «Կամենկա-Վանաձոր» ջրագծի վրա տարբեր աշխատանքներ կատարելուց հետո, Արարատ Անդրիասյանը կառուցել է սկզբից «Ամրակից-1» ՀԷԿ-ը, ապա` նաեւ երկրորդը, որից հետո «Ամրակից-2»-ը փակել է, եւ Կուրթան գյուղում կառուցել եւս երկու ՀԷԿ՝ «Հնեվանք-1» եւ «Հնեվանք-2»:
Այս ջրագծի շահագործումից հետո խողովակաշարի ջրով աշխատում են ոչ միայն երեք ՀԷԿ-եր, այլ նաեւ օգտվում են Տաշիր եւ Ստեփանավան քաղաքի մի քանի թաղամասերի բնակիչներ (բնակիչների մոտ 40 տոկոսը), Ամրակից, Կաթնառատ, Վարդաբլուր եւ Կուրթան գյուղի բնակիչները: Օգտվողների թիվը շատ մեծ է, ընդ որում, ջրագծի ջուրը մարդիկ օգտագործում են տարբեր նպատակներով, մի մասը որպես ոռոգման, իսկ ավելի զգալի մասը՝ որպես խմելու ջուր:
«1998 թվականից ես զբաղվել եմ էս ջրագծով: Մոտ երկու տարի վերանորոգման աշխատանքներ եմ կատարել, Ամրակիցի Բագեր թաղամասում մեծ լիճ էր գոյացել, երեք ամիս տանջվել եմ 13 հեկտար տարածք ես ցամաքացրել եմ, մինչեւ էդ, էդ կեղտոտ ջուրը մտնում էր Ստեփանավան եւ խմում էին: Էդ խողովակաշարի վրա ես շատ աշխատանքներ եմ արել, խողովակները, փականները ամբողջը փոխել եմ: Ես մեծ ծախսեր եմ արել, վերականգնել ու չորս հատ ՀԷԿ եմ կառուցել»,-նշում է «Կամենկա-Վանաձոր» ջրագծի երեք ՀԷԿ-երի սեփականատեր Արարատ Անդրիասյանը:
«Կամենկա-Վանաձոր» անավարտ ջրագիծը, սակայն, ըստ Ա.Անդրիասյանի, ոչ մի տեղ գրանցված չի եղել, եւ որպեսզի խողովակաշարի համար պայմանագիր կնքվի եւ լիցենզիա ստացվի, Ա.Անդրիասյանը իր միջոցներով ջրագիծը գրանցել է «Հայջրմուղկոյուղի» հաշվեկշռում:
«Ստիպված` ես գնացել եմ, ծախսեր արել, զբաղվել, բերել նստացրել ջրմուղի բալանսում: Էդ սեփականության վկայականը տարել եմ ջրմուղի բալանսում նստացրել, այսինքն դառել ա ջրմուղի սեփականությունը եւ նոր օրինական պայմանագիրը կնքվել է, տարել եմ նոտարով հաստատել, նոր ինձ լիցենզիա են տվել: Ես էդ 13 տարվա իմ տանջանքը բառերով չեմ կարա բացատրել: Իսկ հիմա ջրմուղի բալանսից հանում են, տանում Սեւանի բալանսում նստեցնում, որ դարցնեն պետական ու ի՞նչ ուզեն անեն», -վրդովված նշում է Ա.Անդրիասյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: