«Հույս ունեմ, որ ինչ-որ մի ժամանակ կանդրադառնա իր հրաժարականին». Վաչե Գաբրիելյանի անակնկալ հայտարարությունը. ԳԱԼԱ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմներից մեկը, հույս ունի, որ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մի օր կանդրադառնա իր հրաժարականին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը՝ Վաչե Գաբրիելյանը: «Հուսով եմ, որ կանդրադառնա այդ հարցին ինչ-որ մի ժամանակ»,- պատասխանելով այն հարցին, թե՝ Ձեր գնահատմամբ ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը որոշեց հրաժարականի դիմում գրել:

Դիտարկմանը, թե այսինքն գտնում է, որ որոշումը անձնական բնույթի չէր, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը արձագանքել է. «Կարծում եմ, որ անձնական էր, հայտարարությունը կարդացեք, այնտեղ  գրված էր, որ դա երկար մտածված, գիտակցված որոշում էր եւ ուներ իր տրամաբանությունը»: Հարցին, թե նոր վարչապետի մասին ինչ կասի, արդյոք Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի արժանի փոխարինողն էր, Վաչե Գաբրիելյանը նշել է. «Ես կարծում եմ, որ կուսակցությունը ճիշտ որոշումներ է կայացրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս