Բաժիններ՝

Անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգի ընդունումը

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը:
Այս փաստաթուղթն ունի հանրային կարեւորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար: Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների եւ հանրային մասնակցության ապահովման:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անընդունելի են համարում առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելու նման կարեւոր փաստաթղթի ընդունումը և գտնում են, որ այսպիսի գործելակերպը չի բխում հրապարակայնության, թափանցիկության, պետական կառավարմանը հանրային մասնակցության սկզբունքներից:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացնելով «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, դրա շրջանակներում առաջիկայում հիշյալ հայեցակարգը կներկայացնեն քաղաքացիական հասարակության քննարկմանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
Ինֆորմացիայի
ազատության կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս