Գագիկ Հարությունյան. Մեզ համար անսպասելի էր նախագահի հայտարարությունը. panorama.am

«Հանձնաժողովի համար անսպասելի էր Հանրապետության նախագահի հայտարարությունը, որը արվեց հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դա արվեց այն նկատառումով, որ նախագահը չի ցանկանում կաշկանդել սահմանադրաիրավական որևէ մոդելի առաջադրման կամ վերջնական կողմնորոշման հարցում: Որևէ սոցիալական պատվեր բացակայում է: Պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպել և ընտրել ճիշտ տարբերակը, որը պետության ապագային է միտված: Այս տեսանկյունից էլ շարունակենք հարցի քննարկումը», – panorama.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գագիկ Հարությունյանը:

Հիշեցնենք` ՀՀ նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930