Կենտրոնում ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ապրիլի 10-ի առավոտյան ժամը մոտ 05:00-ին Չարենցի փողոցի վրա ջրագծի վթարի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 68-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովայի 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Ե.Քոչարի, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունու, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյի, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների, Չարենցի 1, 2 նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Վթարի վերացման աշխատանքները օրենքով թույլատրվող 36 ժամը գերազանցելու դեպքում հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ