Նախագահի նստավայր մտան ԲՀԿ ներկայացուցիչները. «Ա1+»
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ 10 րոպե առաջ Նախագահի նստավայր մտան ԲՀԿ ներկայացուցիչներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը։
Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ Նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:
ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված և երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը և դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները:
ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, և հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին:
ԲՀԿ տեղեկացնում է նաև, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: