Բաժիններ՝

Թունավորում` շմոլ գազի արտահոսքից

Ապրիլի 9-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կարապետյան փողոցի տներից մեկից, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 2004 թ. ծնված Արթուր Ա.-ին և 2001 թ. ծնված Մարիամ Ա.-ին:

Նույն օրը, ժամը 04.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն հասցեից և նույն ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1954 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն, 1951 թ. ծնված Ղարիբ Հ.-ն և 1983 թ. ծնված Պայծառ Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են ճաշասենյակում տեղադրված գազօջախից` շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս