Բաժիններ՝

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է թմրամիջոց. վարորդը և ուղևորները կենթարկվեն դատաքիմիական փորձաքննության

Ապրիլի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ գյուղի սկզբնամասից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկել ավտոմեքենայի վարորդ` 1989 թ. ծնված Միսակ Հ.-ին, և ուղևորներ` 1989 թ. ծնված Գևորգ Բ.-ին և 1986 թ. ծնված Գուրգեն Շ.-ին:

Խուզարկությամբ Միսակ Հ.-ի մոտից հայտնաբերվել է 2,3 գ կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջնամասում գտնվող պահոցից` կանեփի չորացված, մանրացված զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Միսակ Հ.-ն, Գևորգ Բ.-ն և Գուրգեն Շ.-ն ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս