Բաժիններ՝

ԵԽԽՎ-ն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ է ընդունել

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը  չորեքշաբթի Ղրիմի հարցում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ է ընդունել, հաղորդում է INTERFAX գործակալությունը:

«Վեհաժողովը վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ Ղրիմի  բռնակցումը, որը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է», – ասվում է բանաձեւում:

Փաստաթղթում նշվում է, որ «իր գործողություններն արդարցնելու համար Ռուսաստանի կողմից ներկայացված եւ ոչ մի փաստարկ չի համապատասխանում իրականությանը»: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Մայդանում դիպուկահարների ետեւում կանգնած են եղել Ուկրաինայի նախկին իշխանությունները: Վեհաժողովը կոչ է արել մանրամասն հետաքննել «դիպուկահարների գործը»:

Բանաձեւի օգտին քվեարկել է 154 , դեմ է արտահայտվել 26,  ձեռնպահ`14 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս