Ովքեր են ԱԺ նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորները

Parliamentmonitoring.am-ն ամփոփել է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները: Ըստ կայքի վիճակագրության՝ մարտի 31-ի դրությամբ ԱԺ նիստերից ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը (304 բացակա), ամենաշատը կողմ է քվեարկել Գալուստ Սահակյանը (308 կողմ), իսկ ամենաշատը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանը (132 դեմ): 5-րդ գումարման ԱԺ-ի ամենաակտիվ (122 հարց և ելույթ) և ամենաշատ ձեռնպահ քվեարկած(145 ձեռնպահ) պատգամավորը շարունակում է մնալ Արծվիկ Մինասյանը:

ԱԺ նիստերից շատ բացակայող պատգամավորներն են՝

Ծառուկյան Գագիկ Կոլյայի 304
Բագրատյան Հրանտ Արարատի 160
Արսենյան Գուրգեն Բաբկենի 150
Կարապետյան Կարո Երեմի 140
Գրիգորյան Արայիկ Թեմուրի 124
Հարությունյան Դավիթ Էդոնիսի 123
Փոստանջյան Զարուհի Համազասպի 121
Մանուկյան Աբրահամ Հակոբի 118
Գրիգորյան Գրիգոր Վարդգեսի 112
Կարապետյան Կարեն Սարգսի 112

Տեսանյութեր

Լրահոս