Ո՞ւմ են սպասում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»
Այսօր առավոտվանից փորձում ենք պարզել, թե ոչ իշխանական չորս խմբակցություններից երեքը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ը ո՞ր դեպքում մաս կկազմեն նոր ձևավորվող կառավարությանը, բայց ապարդյուն: Առայժմ այս հարցում հայտնի է միայն ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 168.am-ի հետ հարցազրույցում ասել էր, որ իրենք կառավարությանը մաս կկազմեն մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը: «Իհարկե, եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերը ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա՝ ինչո՞ւ ոչ»,- նշել էր նա:
Երեք խմբակցության պատգամավորներից և ոչ մեկին մեզ այդպես էլ գտնել չհաջողվեց. նրանք կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ անհասանելի են:
Հարցը, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացուցիչները չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ այդպես էլ հստակ դիրքորոշում չունեն, ևս մնում է անպատասխան:
Առաջիկայում սպասում է քառյակի հերթական դռնփակ հանդիպումը, որից հետո գուցե պատգամավորներից հաջողվի ստանալ այս և մի շարք այլ հարցերի պատասխանները: